Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Ադրբեջանը սրում է Հայաստանի հետ կետադրական պատերազմը․ Eurasianet

19:45, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Ադրբեջանը սրում է Հայաստանի հետ կետադրական պատերազմը․ Eurasianet

Երկու ամիս անց, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես ուշացած արձագանքեց, գրում է ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերան:

Նիկոլ Փաշինյանի վճռական հայտարարությունն իրարանցում առաջացրեց, քանի որ նման հայտարարություն նախկին ղեկավարներից չէր արվել:

Երկու ամիս անց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես հակադարձեց, նա իր կարծիքը հայտնեց Ռուսաստանում անցկացվող «Վալդայ» համաժողովին, որտեղ ներկա էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ալիևը հայտարարեց․ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Ադրբեջանի նախագահին քծնող ԶԼՄ-ները լուսաբանեցին Ալիևի խոսքերը, կարծես դա Ուինսթոն Չերչիլի հաջորդ գալուստն էր, նշում է լրագրողը:

Trend լրատվական գործակալությունը գրեց, որ «Փաշինյանի սադրիչ ու խելահեղ հայտարարությունը» Ալիևի պատասխանով «ի չիք դարձավ»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշեց, որ Ալիևի այս հայտարարությունը «ադրբեջանական բանակում բարձր տրամադրությամբ է ընդունվել»: Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն էլ հաղորդեց, որ, ներշնչված Ալիևի հայտարարությունից՝ երիտասարդական միջազգային արշավ կսկսեն:
     Ալիևի և Փաշինյանի միջև բառային պատերազմից այն կողմ, սովորական պատերազմը նույնպես դանդաղորեն թեժանում է: Առաջնագծերում համեմատաբար երկար ժամանակով դադարից հետո երկու կողմերում կրկին գրանցվել են զինվորների մահվան դեպքեր, հավելում է լրագրողը:

| | |
7056 | 1
Facebook