Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Սիրիայում հարվածել է քրդական հենակետերին. ԶԼՄ-ներ

13:35, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Թուրքիան Սիրիայում հարվածել է քրդական հենակետերին. ԶԼՄ-ներ

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 7-ին հարվածներ են հասցրել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի (SDF) մաս կազմող քրդական կազմավորումների հենակետերի վրա: Հարձակումը կատարվել է Սիրիայի հյուսիսարևելյան Հասակե նահանգի Թել Թավիլ շրջանում, հայտնում է լիբանանական Al Mayadeen հեռուստաալիքը:

Քրդական շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
     Ըստ հեռուստաալիքի, թուրքական ռազմաօդային ուժերը ողջ օրվա ընթացքում ինտենսիվ թռիչքներ են իրականացրել սահմանային հատվածում և միայն երեկոյան հարձակում են գործել SDF-ի հենակետի վրա:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր՝ քրդական զորքերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին:

5319 | 0
Facebook