Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում». Ստեփան Դանիելյան

05:10, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
«Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ուժային կառույցների համար Փաշինյանը «persona non grata» է դառնում, այսինքն՝ անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողներն ապագայում կհամարվեն կոլաբորացիանիստներ՝ համագործողներ:

Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսևորումներ է ստանում:

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են և ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե վատ, տվյալ պահին էական չի, դա այդպես է: Ինչ վերաբերվում է զինված ուժերին, ապա այնտեղ ևս Նիկոլն օտար տարր է: Դա զգալով Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները, գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը:

Սակայն, կա իրականություն, որի հետ և՛ Նիկոլը, և՛ ուժային կառույցներն ստիպված են համակերպվել ու հարմարվել միմյանց գոյությանը: Այսինքն՝ այդ կառույցներում պետք է լինեն «հերոսացած քայլողների» հետ բանակցողներ, որի դերը կատարում են (կամ՝ էին) այդ կառույցների ղեկավարները։ Հիմա իրավիճակ է փոխվում և եթե այդ կառուցների ղեկավարներ նշանակվեն «դրսից» մարդիկ, ապա Նիկոլը մնում է առանց «բանակցողներ», իր մարդկանց նշանակելով այդ կառույցների ղեկավարներ, ինքը կորցնում է այդ կառույցների ուղղակի վերահսկողությունը՝ կառույցները վերահսկողների հետ ուղիղ կապը, դրանով անվստահության մթնոլորտը տեղափոխելով այդ կառույցների ներսը։ Հետաքրքիր է՝ դրանից ինչ կստացվի»։

| | |
2611 | 2
Facebook