Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ կանցկացվի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ

08:45, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ կանցկացվի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կանցկացնի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ` նվիրված արևմտահայ գրողներ Երվանդ Օտյանի 150, Լևոն Շանթի 150, Դանիել Վարուժանի 135, Զահրատի 95 ամյա հոբելյաններին:
     Հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արևմտահայ գրողներ» խորագրի ներքո կբացվի Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Դանիել Վարուժանի, Զահրատի գրական ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես:
     Պոեզիայի ժամ. «Ցեղին սիրտը» խորագրով արևմտահայ գրողների բանաստեղծությունների ընթերցումներով հանդես կգան գրադարանի ակտիվ ընթերցողները, Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները:
     «Արևմտահայ գրականություն» խորագրի ներքո գրականագետ Ս. Սրապիոնյանը կանցկացնի բաց դաս-դասախոսություն: Նախատեսվում է նաև «Երվանդ Օտյան-150, Լևոն Շանթ-150, Դանիել Վարուժան-135, Զահրատ-95» զրույց-տեսություների շարք:
     Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ստեղծագործությունը կանցկացվի ընթերցանություն-քննարկում ձևաչափով. կմասնակցեն գրադարանի բարձր տարիքի ընթերցողները:
     Ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև «Գրիգոր Զոհրապի նովելները», Վահան Թոթովենցի` «Կյանքը հին հռովմեական ճանապարհին» ստեղծագործությունների քննարկումը, որին կմասնակցեն թիվ 19 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
     Հաջորդիվ կներկայացվեն նաև Սիպիլի, Զապել Եսայանի, Տյուսաբի, Հերանուշ Արշակյանի ստեղծագործությունները` «Արևմտահայ կին գրողներ» խորագրի ներքո:
     «Արևմտահայ պոեզիա. խոսող գրքերը» խորագրի ներքո կներկայացվնեն` Մատթեոս Զարիֆյանի, Վահան Թեքեյանի, Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի և արևմտահայ այլ գրողների ստեղծագործությունները:

| | |
513 | 0
Facebook