Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քարդաշյանի ոճաբանը հիացած է հայկական լոլիկով

10:50, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Քարդաշյանի ոճաբանը հիացած է հայկական լոլիկով

Քիմ Քարդաշյանը, ով այս օրերին Հայաստանում է, նրա դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը և ոճաբան Քրիս Ափըլթոնն սոցցանցերում ակտիվորեն կիսվում են իրենց տպավորություններով:

Մարիո Դեդիվանովիչն Instagram-ի իր էջում կիսվել է մի տեսանյութով, որտեղ նա և Քրիս Ափըլեթոնը փորձում են լոլիկով և վարունգով բանջարեղենային աղցանը:

«Շատ թարմ, շատ համեղ վարունգներ, կարծես հենց նոր քաղած լինեն»,- ասում է հանրահայտ դիմահարդարը՝ տեսահոլովակում:

Մարիո Դեդիվանովիչը ողջունել է նաև իր հետևորդներին հայերենով լեզվով՝ բոլորին մաղթելով «Բարի առավոտ», ինչպես նաև տեղադրել է լուսանկար Էջմիածնից, որտեղ

մկրտել են Քիմ Քարդաշյանի երեխաներին:

12848 | 0
Facebook