Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Սորոսականները ծրագրել են «հարձակում» գործել ինձ վրա». Մարինա Խաչատրյանն ահազանգում է

10:30, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
«Սորոսականները ծրագրել են «հարձակում» գործել ինձ վրա». Մարինա Խաչատրյանն ահազանգում է

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարություն. երեկ երեկոյան նամակ ստացա, որ սորոսականները ծրագրավորել են ինձ վրա «հարձակում» գործել։

Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար և խնդիրներ արգելակման հետ (այսօր մասնագետների հետ կպարզեմ իրողությունը)։

Ինչ վերաբերվում է սորոսականներին, ապա կարծում եմ, որ նրանց որոշումը պայմանավորված է իմ հասարակական գործունեությամբ, մասնավորապես, վերջերս Տիկնիկային թատրոնում նաև իմ ջանքերով սատանիստական համերգը կանխելու հանգամանքով։ Հիմա նրանք նախատեսում են նույն մանկական թատրոնում անցկացնել համասեռամոլների կողմից շատ սիրված շոու, որը նույնպես պետք է թույլ չտանք։

Բոլորս հիշում ենք, որ Տիկնիկային թատրոնը ղեկավարում է հայտնի սորոսական, Սորոսի գրասենյակի նախագահների խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը։

Ինձ տեղեկացնող մարդը, հավանաբար, ինձ լավ չի ճանաչում ու չգիտի, որ ես փախչող տեսակ չեմ` ո՛չ հարցերից, ո՛չ ասուլիսներից, ո՛չ էլ առավել ևս կռվի դաշտից։

Հ.Գ. Պատերազմի դաշտից հայը երբեք չի փախչում։ Նա կամ ոչնչացնում է թշնամուն, կամ, գնալով անձնազոհության, նռնակով պայթեցնում իր վրա հարձակվող ոհմակին` Հանուն Հայաստանի Հանրապետության։

Հ.Գ. 2. Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դուք արդեն գիտեք, որ դա սորոսականների ղեկավարներ Լարիսա Մինասյանի և Ռուբեն Բաբայանի ձեռքի գործն է»։

| | |
1895 | 0
Facebook