Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Տեղեկացա, որ երեք ջերմուկցիներն ազատության մեջ են». Միքայել Նահապետյան

09:50, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
«Տեղեկացա, որ երեք ջերմուկցիներն ազատության մեջ են». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ամիս առաջ գրել էի, որ Գնդեվազում տեղի ունեցած դեպքով երեք ջերմուկցիների կալանավորումը ԵԽԽՎ 1900 բանաձևի համաձայն քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում։

Ուրախությամբ տեղեկացա, որ այսօր արդեն բոլոր երեք ջերմուկցիներն ազատության մեջ են և դատարանի վերջնական որոշմանը կսպասեն այդ կարգավիճակում։ Հուսով եմ՝ Ջերմուկի շրջանում հասարակական լարվածությունը լիցքաթափելու հարցում կառավարության անգործությունը չի հանգեցնի նոր բռնությունների։ Հուսով եմ նաև, որ հատկապես հանքին դեմ արտահայտվող ջերմուկցիները հերթական անգամ ըմբռնումով կմոտենան իրավիճակին ու կշարունակեն առանձնակի հանդուրժողականությամբ, զսպվածությամբ վերաբերվել տարատեսակ լարված իրավիճակներին»։

| | |
1287 | 0
Facebook
COMMENT.am