Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Վանեցյանի թանկ «պայմանավորվածությունները». ինչպես է «Նորֆոլկի» 7 մլն դոլարի ակտը դարձել 1-2 մլն. «Ժամանակ»

09:20, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Վանեցյանի թանկ «պայմանավորվածությունները». ինչպես է «Նորֆոլկի» 7 մլն դոլարի ակտը դարձել 1-2 մլն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «պայմանավորվածությունները» թանկ են նստում բյուջեի վրա։ Մենք անդրադարձել էինք Երևանի մետրոպոլիտենի գործին և այն «ջրելու» հարցում Վանեցյանի դերակատարությանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ նույն ճակատագրին է արժանացել նաև «Նորֆոլկ» ընկերության գործը, որը հեղափոխությունից անմիջապես հետո մեծ աղմուկով բացահայտեց ԱԱԾ-ն։ Գործի շրջանակում նախապես հայտարարվեց 7 միլիոն դոլարի մասին, որը պետք է աճման միտում ունենար։

Մեր տեղեկություններով, սակայն, 7 միլիոն դոլարի ակտը դարձել է 1-2 միլիոն, իսկ կազմակերպության ղեկավարությանը զգուշացվել է, որ չզարմանան և հանգիստ տանեն լուրերով հայտարարվելիք բազմամիլիոն վերականգնումների մասին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
6792 | 0
Facebook
COMMENT.am