Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ուղղակի, մանր գրպանահատի շուստրիություն է». Վարդ Սիմոնյան

02:05, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
«Ուղղակի, մանր գրպանահատի շուստրիություն է». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Քոչարյանի ժամանակ առանցքային պաշտոններ զբաղեցրածները համատարած դրսերում են հոգացել իրենց բժշկական պետքերը: Բա ձեր նկարած պլպլան վիճակագրությանը նայե՞մ, թե՞ ամենագլխավոր ոլորտի նկատմամբ ձեր անվստահությանն ու բոյկոտին: Սրանց համար ժողովուրդն էլ մսացու է եղել, էքսպերիմենտալ ճագար, որ հանձնվել է մի համակարգի խնամքին, որի նկատմամբ իշխանավորներն ունեցել են փաստացի զրո վստահություն՝ իրենց ջանուջանդակը հեռու պահելով որևէ միջամտությունից: Ուղղակի, մանր գրպանահատի շուստրիություն է, որովհետև, անգամ հին աշխարհի տիրակալներն էին հասկանում, որ չի կարելի այլ երկրի մասնագետների տրամադրության տակ պահել երկրի իշխանավորների բժշկական խնդիրները, դա առնվազն ազգային անվտանգության հարց է: Գեղցու զարգացածը կտրվի...»:

| | |
2834 | 0
Facebook
COMMENT.am