Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հիմա մեր հիմնարկը պիտի պատշաճ թվով հավաքարարներ ունենա». Իզաբելլա Աբգարյան

01:15, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
«Հիմա մեր հիմնարկը պիտի պատշաճ թվով հավաքարարներ ունենա». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվա Ավագանու նիստին ի թիվս այլ հարցերի պիտի որոշենք մեր Սանիտարական հիմնարկի հավաքարարների թիվը 150֊ից 300 դարձնելու հարցը:
     Իրավացիորեն նկատել եք, որ թեպետ աղբահանության հարցը կարգավորվեց, բայց փոքր աղբամանները դատարկելը, մայթերի մաքրությունը դեռ հեռու է լավը լինելուց:
     Պատճառն այն է, որ հավաքարարները նույնպես Սանիթեքինն էին: Հիմա մեր հիմնարկը պիտի պատշաճ թվով հավաքարարներ ունենա:

| | |
2370 | 0
Facebook