Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Լավ, որտե՞ղ են ծնվում ու մեծանում նման անասունները». Նաիրա Զոհրաբյան

00:10, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
«Լավ, որտե՞ղ են ծնվում ու մեծանում նման անասունները». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրու ոստիկանություն, գտե՛ք այդ անասունին:

Կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքը ոմանց համար, կարծես թե, սկսում է դառնալ հոբբի, ու դեռ կան պատգամավորներ, որ մտածում են` կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի մեր նախագծին:
     Վաղը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցման եմ ներկայացնելու կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը:

Իսկ Գյումրիում հերթական անասունը, շան վզին պարան գցած, կապել է իր մեքենայից ու քարշ տվել: Լավ, որտե՞ղ են ծնվում ու մեծանում նման անասունները: Այդ անասունի մեքենայի համարն է` 35un093, Opel մակնիշի:
     Գյումրու ոստիկանություն, սա համարեք հայտարարություն հանցագործության մասին:

Իսկ վաղը Գյումրու ավագանու նիստում մեր խմբակցության ավագանիները կբարձրացնեն ոչ միայն այս հարցը, այլ նաև Գյումրիում շների սպանդի հարցը:
     Այս վանդալիզմը օր առաջ օրենքի ուժով պիտի կասեցվի և վերջ»:

| | |
11483 | 1
Facebook