Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը բարձրացրել է իր աշխատավարձը

23:25, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
Պուտինը բարձրացրել է իր աշխատավարձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել իր աշխատավարձը 1,043 անգամ մեծացնելու վերաբերյալ: Աշխատավարձի նմանատիպ բարձրացում սպասում է նաև նախարարների կաբինետի ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հրամանագրում ասվում է, որ ախատավարձի բարձրացումը նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից: Համաձայն եկամուտների մասին հայտարարագրի՝ 2018 թվականին Պուտինն ստացել է 8,65 միլիոն ռուբլի, Դմիտրի Մեդվեդևը՝ 9,9 միլիոն ռուբլի:

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը նաև ստորագրել է առանձին հրամաններ, համաձայն որոնց միևնույն՝ աշխատավարձի 4,3%-ի չափով բարձրացում է սպասում Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և գլխավոր դատախազ Յուրի Չայկիին, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ԱԳ նախարար Եվգենի Զինիչևին, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին և այլոց:

Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ բարձրացումը պլանային բնույթ է կրում:

10567 | 0
Facebook