Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Պուտինի շնորհիվ Ռուսաստանը խուսափեց մասնատումից ու քայքայումից». Նաիրի Հոխիկյան

06:05, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
«Պուտինի շնորհիվ Ռուսաստանը խուսափեց մասնատումից ու քայքայումից». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանի նախագահը դառնում է 67 տարեկան: Աշխարհի և հատկապես հայերի կողմից խիստ տարբեր կերպ ընկալվող գործիչ, որը, ըստ իս, կմնա պատմության մեջ Վաշինգտոնի, Չերչիլի, Ստալինի, Նելսոն Մանդելայի կողքին:

Ռուսաստանը ղեկավարելու տարիներին Պուտինն արդեն ճանապարհել է ԱՄՆ 3 և Հայաստանի 2 ղեկավարների: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի առաջնորդի դերից հրաժարվելու ցանկություն չունի, նոր ճանապարհումներ ևս կլինեն:

Ես կարծում եմ, որ հենց Պուտինի շնորհիվ Ռուսաստանը խուսափեց մասնատումից ու քայքայումից: Եթե մի պահ վեր կանգնենք մեր շահերից կամ արևմտյան քարոզչությունից և օբյեկտիվորեն նայենք իրերի դասավորությանը, ապա կտեսնենք` Վլադիմիր Պուտինը լավ ղեկավար է իր երկրի համար, յուրատեսակ և ուժեղ առաջնորդ է նաև միջազգային արենայում, և անգամ նրան գենետիկորեն ատող ամերիկացիներն են խոստովանում, որ հարգում են Պուտինին»:

| | |
2472 | 0
Facebook