Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԴԲ-ն հրաժարվել է մեկնաբանել Պետդումայի պատգամավորի հարցաքննությունը

23:05, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
ՀԴԲ-ն հրաժարվել է մեկնաբանել Պետդումայի պատգամավորի հարցաքննությունը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հրաժարվել է մեկնաբանել նախօրեին Նյու Յորքի օդանավակայանում Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ինգա Յումաշևայի՝ անվտանգության ուժերի կողմից տեղի ունեցած հարցաքննությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք չենք մեկնաբանում»,- հայտնել է ՀԴԲ-ն՝ ի պատասխան լրատվական գործակալության հարցին:

Նախօրեին՝ ՌԴ ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Պետդումայի պատգամավոր Յումաշևայի ձերբակալման և հարցաքննության կապակցությամբ: Նախարարությունը հայտնել է, որ կամ ամերիկյան իշխանությունները իրականում չեն ցանկանում կարգավորել երկխոսությունը, կամ նրանք ի վիճակի չեն վերահսկել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողությունները:

4793 | 0
Facebook