Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քննարկել ենք ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները». Լիլիթ Մակունց

21:45, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Քննարկել ենք ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ավարտվեց: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ձևաչափը ազատ էր. հարցուպատասխանի միջոցով քննարկել են հարցեր տարբեր թեմաների վերաբերյալ:

«Քննարկել ենք ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները և թե ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել այդտեղ և ինչպես կարելի է մշակել այդ հայեցակարգը»,-ասաց Մակունցը:

Նրա խոսքով` նախատեսվում է ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնել օրենսդարական նախաձեռնություններից մինչև տեխնիկական փոփոխությունների միջոցով:

Մակունցը նշեց նաև, որ խմբակցության հանդիպմանը խոսել են նաև Ամուլսարի խնդրի վերաբերյալ:

«Որևէ նոր բան չի ասվել: Այսինքն` վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում ենք ընթանալ: Հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված չէ ընդհանրապես: Խնդիր է դրված օբյեկտիվ կերպով հասնել այն ճանապարհին, որը ճիշտն է»,-եզրափակեց խմբակցության ղեկավարը:

3671 | 0
Facebook