Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ես առաջին հերթին հայ եմ, հետո նոր՝ Յուրի Ջորկաևֆը». լեգենդար ֆուտբոլիստն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլին

19:15, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Ես առաջին հերթին հայ եմ, հետո նոր՝ Յուրի Ջորկաևֆը». լեգենդար ֆուտբոլիստն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլին

#WCIT համաժողովի շրջանակում Հայաստանում գտնվող Յուրի Ջոկաեֆը կիսվել է իր տպավորություններով: «Դեռ 5 տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող է #WCIT միջոցառում լինել, շատ տպավորված եմ: 4 ամիս առաջ խոսել եմ բարձրագույն տեխնոլոգիաների համար պատասխանատու նախարարի հետ և նա ասաց, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նա ասաց, որ մարդիկ միայն այսօրվա մասին չեն մտածում, այլև վաղվա: Եվ փաստորեն նրանք դա արեցին, արեցին շատ կարճ ժամանակահատվածում: Եվ ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը, նա ասաց. «Ժամանակ է պետք դրա համար: Հիմա ես կարևոր դիրք ունեմ ՖԻՖԱ-ում, հիմա ես հիմնադրամի նոր գործադիր տնօրենն եմ և սա նշանակում է, որ ես պետք է ապահովեմ երեխաների, մարդկանց մուտքը ֆուտբոլ: Ֆուտբոլը հրաշալի գործիք է, դրանով կարող ես նոր հանրություն ձևավորել: Հիմա ես գնում Թեհրան, հետո երևի՝ Լիբանան: Պետք է տեսնեմ՝ ինչպես են մարդիկ վերաբերում ֆուտբոլին և այդ դեպքում հիմնադրամը կօգնի: Եվ իհարկե, նույնը Հայաստանի պարագայում, մի օր ավելի մեծ ծրագրով կգամ Հայաստանին օգնելու:

Ես առաջին հերթին հայ եմ, հետո նոր՝ Յուրի Ջորկաևֆը»,- իր խոսքն ամփոփեց լեգենդար ֆուտբոլիստը:

| | |
8267 | 0
Facebook