Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Աննա Դանիբեկյանը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը

17:10, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
Աննա Դանիբեկյանը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը՝ մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Ռ. Քոչարյանի պաշտպանները: Ինչպես նշել էր Հայկ Ալումյանը, դատավոր Աննա Դանիբեկյանը Ռ. Քոչարյանի հանդեպ կանխակալ դիրքորոշում ունի:

Դատավորը դատական նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ նիստի կարգը խանգարող գործողություններ կատարելու դեպքում նրանք կզրկվեն դատական նիստերին մասնակցելու իրավունքից:

| | |
4752 | 4
Facebook
COMMENT.am