Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Թալանչիների մտքով նման գեշ երազ չէր անցնի. ոնց կարող էին նվաստացված մարդիկ հայտնվել ԱԺ ամբիոնի մոտ». Լ. Բարսեղյան

18:00, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Թալանչիների մտքով նման գեշ երազ չէր անցնի. ոնց կարող էին նվաստացված մարդիկ հայտնվել ԱԺ ամբիոնի մոտ». Լ. Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովում ուղիղ ժողովրդաիշխանություն է տեղի ունենում: Չնայած անմիջականորեն ոչինչ չեն որոշում այս հանրային լսումներով, բայց նայեք գույքի և հողերի թալանից տուժած մարդկանց ելույթները, բոլորը տուժած են, ոչ մեկը չի խեղճանում, խեղճացած են եղել, հիմա ոտքի են կանգնում, արժանապատվորեն մոտենում են երկրի գլխավոր խոսափողին և իրենց մտածածն ազատորեն ասում են, թալանչիների մտքով նման գեշ երազ չէր անցնի, ոնց կարող էին տնից բուլդոզերով վտարված, նվաստացված և ստորացված մարդիկ հայտնվել ԱԺ ամբիոնի մոտ...

Շնորհակալություն այս հանրային լսման կազմակերպիչներին: Պետության զավթման մյուս բոլոր բաղադրիչների գծով այսպիսի հանրային լսումներ են պետք»:

| | |
3770 | 0
Facebook