Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Քոչարյանին ասացի՝ հուսով եմ, որ չեմ մեռնի, կտեսնեմ ձեր դատաստանը. այսօր ես դա տեսնում եմ». Տ. Զատիկյան

16:45, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Քոչարյանին ասացի՝ հուսով եմ, որ չեմ մեռնի, կտեսնեմ ձեր դատաստանը. այսօր ես դա տեսնում եմ». Տ. Զատիկյան

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով փաստահավաք խորհրդարանական լսումները շարունակվում են: Քիչ առաջ ելույթ ունեցավ քաղաքացի Տատյանա Զատիկյանը: Վերջինը հայտարարեց, որ «իրեն բախտ է վիճակվել» նախկինում հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Երբ հանդիպեցի Քոչարյանի հետ, ասացի՝ հուսով եմ՝ չեմ մեռնի ու կտեսնեմ ձեր դատաստանը: Այսօր ես դա տեսնում եմ»:

Տեսանյութը՝ «ՀԺ»-ի

| | |
8458 | 0
Facebook