Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը «մեջքին հասցված դանակի հարված» են անվանել ԱՄՆ-ի կողմից Սիրիայից զորքերի դուրս բերումը

00:35, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Քրդերը «մեջքին հասցված դանակի հարված» են անվանել ԱՄՆ-ի կողմից Սիրիայից զորքերի դուրս բերումը

ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրս բերումը Սիրիայի հյուսիս-արևելքից, որտեղ Թուրքիան մտադիր է հատուկ գործողություններ իրականացնել և անվտանգության գոտի ստեղծել, այս մասին ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

ԱՄՆ-ի մշտական աջակցությունից զրկված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) ապստամբական խմբավորման զինյալները հայտարարել են, որ Վաշինգթոնի այս հայտարարությունը նման է «մեջքին հասցված դանակի հարվածի», հայտնում է Reuters-ը:
     «ԱՄՆ-ի կողմից կային հավաստիացումներ, որ նրանք թույլ չեն տա տարածաշրջանում անցկացնել որևէ թուրքական ռազմական գործողություն: Բայց այսօր ԱՄՆ-ի հայտարարությունը անակնկալ եղավ, և մենք կարող ենք ասել, որ սա հարված է SDF-ի մեջքին»,- տեղական հեռուստատեսությանը հայտնել է SDF-ի խոսնակը:

4883 | 0
Facebook