Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Գերմանական Կուս քառյակը՝ առաջին անգամ Հայաստանում

08:45, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Գերմանական Կուս քառյակը՝ առաջին անգամ Հայաստանում

Հոկտեմբերի 9 ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական Կուս լարային քառյակին: Քառորդ դար առաջ հիմանդրված այս քառյակը չունի նմանը աշխարհում. Կուս-ը մատուցում է բոլորի համար հանրաճանաչ թեմաները բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ:

Քառյակի անդամներն են. Յանա Կուս՝ ջութակ, Օլիվեր Ուայլ՝ ջութակ, Ուիլիամ Քոլման՝ ալտ, Միքայել Հախնազարյան՝ թավջութակ:

2019թ-ի սկզբին Կուս քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին Նիպոն երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց լեգենդար «Պագանինիի քառյակ» գործիքները:

Վերջին 5 տարիների ընթացքում քառյակը պատվիրել է հինգ նոր ստեղծագործություն` Էննո Պոպպեին, Արիբերտ Ռեյմանին, Մանֆրեդ Տրոհանիին և Բրունո Մանտովանիին` Ստորին Սաքսոնիա նահանգի/Music 21-ի աջակցությամբ: Պատվերների գործընկերներն էին Ամստերդամի Կոնցերտգեբաու և Մյուզիքբոու համերգասրահները, Փարիզի Բիենալեն, Լոնդոնի Վիգմոր և Տոկիոյի Սունտորի համերգասրահները: Առաջիկայում Իրիս տեր Շիֆորստը, Մարկ Անդրեսը և Ֆրանցիսկո Կոլը կգրեն նոր ստեղծագործություններ Կուս քառյակի համար:

Այսօր Կուս քառյակը վարպետության μազմաթիվ դասերով ոգեշնչում է հաջորդ սերունդներին: Ուիլյամ Կոլմանը (Մոցարտեում, Զալցբուրգ) և Օլիվեր Ուիլը (Հանովերում և Բիրմինգհեմում) նաև պրոֆեսորներ են Եվրոպական տարիներ համալսարաններում: Կուս քառյակը նվագում է բացառապես Պիրաստրո լարերով:

Աշնանային համերգաշարին փառատոնի ներկայացրած ցնցող համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի ու Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները , թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը` Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ և բացառիկ համերգ ՝երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար, ինչպես նաև լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի և Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի համերգը:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

| | |
805 | 0
Facebook