Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Իրանում ձերբակալված ռուս լրագրողի ճակատագիրը

16:00, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
Հայտնի է Իրանում ձերբակալված ռուս լրագրողի ճակատագիրը

Ռուսաստանն ակնկալում է, որ այս շաբաթ Թեհրանում ձերբակալված ռուս լրագրող Յուլիա Յուզիկն ազատ կարձակվի: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ-ն Ասիայի Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը, հայտնում է РИА Новости գործակալությունը:

Դիվանագետի խոսքով՝ Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանը հոկտեմբերի 5-ին հանդիպել է Իրանի ԱԳՆ աշխատակիցների հետ: «Դատավարությունն ավարտված է, և մենք հուսով ենք, որ շուտով եզրակացությունը կհրապարակվի»,- հայտնել է Կաբուլովը:
     Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ռուսաստանցի լրագրող Յուլյա Յուզիկը ձերբակալվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցների կողմից, երբ ժամանել էր Թեհրան:

6688 | 0
Facebook