Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ուրեմն լսի տղա ջան. գիտեմ՝ «պրիվետ Ռոբ»-ը չեք մարսել». Դավիթ Պետրոսյան

15:40, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Ուրեմն լսի տղա ջան. գիտեմ՝ «պրիվետ Ռոբ»-ը չեք մարսել». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի տղեն՝ Լևոնը, իր էսօրվա հարցազրույցում շատ մանրամասն նկարագրում է մեր գործը, իրան իրավունք ա վերապահում մեզ անվանել երկակի ստանդարտներով երեխեք։

Ուրեմն լսի տղա ջան՝ «պրիվետ Ռոբ»-ը չեք մարսել, գիտեմ, չեմ ցանկանում թվել այն բոլոր անօրինությունները, որ Ձեր ընտանիքը պատճառել է մեզ ու դեռ շարունակում է անել։

Միայն մի բան կասեմ՝ ուզում եք սադրիչների բանակ սարքեք, ուզում եք Ձեր ամբողջ փողերը թափեք, լրատավականներ բացեք, մեկ է՝ չեք կարողանալու մեր երկիրը հետ տանել այնտեղ, որտեղից ուզում ենք դուրս գալ։

Ոչնչով ո՛չ կարող եք վախեցնել, ո՛չ էլ խանգարել։ Մեր հետ կապված ինչքան էլ ստեր տարածեք, ինչքան էլ մեր վրա ինչ-որ քրեական գործեր բացվի, մեկ է, կյանքում չմտածես, որ մենք թուլանալու ենք»։

| | |
22037 | 0
Facebook
COMMENT.am