Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի կողմնակիցները փորձել են փոխել «Նավթոգազ»-ի ղեկավարությանը․ Associated Press

14:35, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
Թրամփի կողմնակիցները փորձել են փոխել «Նավթոգազ»-ի ղեկավարությանը․ Associated Press

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապ հաստատած մի քանի գործարարներ և նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին փորձել են միջամտել ուկրաինական «Նավթոգազ» ընկերության կառավարմանը, գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Ըստ գործակալության, այս ծրագիրը խափանվել է նախագահական ընտրություններում Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի պարտությունից հետո:

Գործակալության զրուցակիցները նշել են, որ «Նավթոգազ»-ի նոր ղեկավարության միջոցով ծրագրված է եղել շահավետ պայմանագրեր կնքել ԱՄՆ նախագահի դաշնակիցների կողմից վերահսկվող ընկերություների հետ: Նախագիծը ղեկավարել են երեք գործարարներ՝ երկուսը նախկին ԽՍՀՄ տարածքից՝ Լև Պառնասը և Իգոր Ֆրումանը, ինչպես նաև Բոկա Ռաթոնից (Ֆլորիդա նահանգ) նավթային մագնատ Հարրի Սարջանթ III-ը: Նշվում է, որ Պարնասը և Ֆրումանը հարյուր հազարավոր դոլարներ են նվիրաբերել հանրապետականներին, ինչը թույլ է տվել ձեռներեցներին մուտք գործել հանրապետական կուսակցության բարձրագույն օղակներ:

6407 | 0
Facebook