Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ես նման տարածքային կորուստների աջակիցը չեմ լինի». Արման Մելիքյան

03:30, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
«Ես նման տարածքային կորուստների աջակիցը չեմ լինի». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին որոշումը կիրառելի չէ երկու հիմնավորմամբ՝ իրավական ու ռազմաքաղաքական: Այն ժամանակ նաև ՀԽՍՀ տարածքում գործել է ԽՍՀՄ օրենսդրությունը, որն այդ կարգի որոշումների հաստատման հստակ ընթացակարգ ուներ: Վերամիավորման վերաբերյալ ՀԽՍՀ և ԼՂԻՄ դիմումը մերժվել է ըստ այդ ընթացակարգի, ինչից հետո ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ԼՂԻՄ Ազգային Խորհուրդ անվնումն ունեցող մարմնի հետ համատեղ կայացրել է վերամիավորման մասին որոշումն՝ անտեսելով վերադաս մարմնի մերժումը: ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ ԱԽ վերամիավորման մասին այդ համատեղ որոշումը հնարավոր կլիներ օրինական համարել, եթե մինչև դրա կայացումը Հայաստանը նաև ԽՍՀՄ կազմից դուրս գալու և ՀԽՍՀ տարածքում դրա օրենսդրության գործողությունն ամբողջապես կասեցնելու վերաբերյալ որոշում կայացրած լիներ: Սակայն, այս իրավական անհամապատասխանությունից բացի, հարցը նաև տարածքային ասպեկտ է պարունակում՝ հիշյալ որոշումը նախատեսում էր վերամիավորում 4400 քառակուսի կիլոմետր տարածքով ու ՀԽՍՀ հետ ընդհանուր սահման չունեցող ԼՂԻՄ-ի հետ: Եթե ոմանք ուզում են ներկայիս Արցախի տարածքի երկու երրորդից կամավոր կերպով զրկվել այդ որոշումը դրոշ դարձնելով՝ իրենց գործն է, բայց ես նման տարածքային կորուստների աջակիցը չեմ լինի»:

| | |
2672 | 0
Facebook
COMMENT.am