Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թենածուի անունը

12:30, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թենածուի անունը

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Օրեր առաջ արդեն հայտարարել եմ, որ նոյեմբերի 9-ին տեղի է ունենալու «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը: Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության նախագահին, ինչպես նաև նախանշել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք առաջիկա ժամանակահատվածում:

Ի լրումն նշեմ, որ կայանալիք համագումարի օրակարգային հիմնական հարցերից է լինելու գալիք համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցության ձևաչափը: Մասնավորապես՝ որոշում կկայացվի սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Տեղեկացնեմ նաև, որ այդ առթիվ կուսակցության տարածքային բոլոր կառույցներից իմ թեկնածության առաջադրման շուրջ ստացել եմ առաջարկներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի համագումարի ժամանակ»:

| | |
1289 | 0
Facebook
COMMENT.am