Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը և Թրամփը քննարկել են Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հարցը

13:40, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
Էրդողանը և Թրամփը քննարկել են Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, հաղորդում է թուրքական պետության ղեկավարի աշխատակազմը։

Հեռախոսազրույցի ընթացքում երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ, որը տեղակայվելու է Եփրատ գետի արևելքում:
     Բացի այդ, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են այս տարվա նոյեմբերին հանդիպել Վաշինգթոնում:

3972 | 0
Facebook