Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հրապարակում ուրախացող ժողովուրդս անդանակ մորթեց աշխարհի բոլոր պուբլիկաներին». Ս. Սաֆարյանը կիսվել է տպավորություններով

12:20, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Հրապարակում ուրախացող ժողովուրդս անդանակ մորթեց աշխարհի բոլոր պուբլիկաներին». Ս. Սաֆարյանը կիսվել է տպավորություններով

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր տպավորություներով՝ երեկ Հանրապետության հրապարակում՝ WCIT 2019 բացման համերգից: Ներկայացնում ենք նրա մի քանի գրառումները:

«Սերժի վախտերը լավ էր էլի՝ թունել Հակոբը հանրային կարծիքը մեռելատներում էր պարզում, Ահարոն Ադիբեկյանը հարցումներն աղբարկղներից օգտվողների շրջանում էր անում /հանկարծ ինձ չվերագրեք մտքերը, դրանք իրենցն են/, քննիչներն էլ սաունաներում ազատ շփվում էին, ոչ թե շշնջում ու հեռանում էին: Բա սրա համար էինք հեղափոխություն անում...»:

«Հանուն արդարության պետք է ասեմ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների, չեմ հիշում, թե որ թվականին, հավանաբար Անկախության օրը, բավական ճաշակով մի համերգ կազմակերպվեց կրկին Հանրապետության Հրապարակում: Բայց դրանից հետո պլանկեն քցվեց ու քցվեց...»:

«Ցնղող, ճաշակով, աշխարհին ներկայանալի համերգային շոու՝ դասականից, ազգային շեդեվրներից մինչև էլեկտրոնային երաժշտություն: Այ սա հպարտանալու հայտ էր: Հանրայինն էլ ցնցեց նկարահանման վարպետությամբ: Կեցցեն բոլորը:

Ու կեցցե Հրապարակում ուրախացող ժողովուրդս, երիտասարդությունը, որը անդանակ մորթեց աշխարհի բոլոր պուբլիկաներին ու ամենա, ամենալավն է»:

| | |
8635 | 2
Facebook