Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը 132 միլիոն դոլար օգնություն կհատկացնի Վրաստանին

11:10, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը 132 միլիոն դոլար օգնություն կհատկացնի Վրաստանին

ԱՄՆ-ի 2020 թվականի բյուջեի նախագծի հատուկ դրույթում ծրագրված է ռեկորդային 132 մլն դոլար ֆինանսական աջակցություն հատկացնել Վրաստանին, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարությանը: Հատկացված գումարը ռեկորդային կլինի ամերիկա-վրացական հարաբերությունների պատմության մեջ:

Ֆինանսական օգնությունը կտրամադրվի «2020 ֆինանսական տարվա համար պետական դեպարտամենտի, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրենքի» համաձայն, որը արդեն հաստատել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը: Ինչպես նշում է Վրաստանի ԱԳՆ-ը, «սույն օրենքով նախատեսված ֆինանսավորումը չի կարող օգտագործվել ՌԴ-ի կողմից օկուպացված Աբխազիային և Հարավային Օսիային աջակցելու համար»:

3478 | 0
Facebook