Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը:
Այս նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։
Քիչ առաջ Ռ. Քոչարյանը ժամանեց դատարան: