Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նիկո՛լ, չես տեսնո՞ւմ, որ Լիլիթ Մակունցն ու Վիտալի Բալասանյանը նույն բանն են ասում». Սյուզաննա Սիմոնյան

10:25, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Նիկո՛լ, չես տեսնո՞ւմ, որ Լիլիթ Մակունցն ու Վիտալի Բալասանյանը նույն բանն են ասում». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար, «Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթը քո մեջ է, ԱԺ-ն քո մեջ է, հիմա էլ Արցախն է՞ քո մեջ, ինքնակոչ Մակունց: Դու այդ աթոռը զբաղեցնում ես միայն Նիկոլի անգլերեն դասատուն լինելու շնորհիվ, լավ հիշիր: Ո՞վ ես դու, ի՞նչ ես արել այս երկրի համար, ո՞վ է քեզ ճանաչել մինչ այդ աթոռը զբաղեցնելը, որ քեզ վերապահում ես խոսել հազարավոր հայորդիների արյունը անտեսելով և մեր բոլորի անունից: Դու մեզ հարցրել ե՞ս այդ հայտարարությունն անելուց առաջ, դու հազարավոր սևազգեստներին հարցրե՞լ ես, որ համարձակվում ես սահմանափակել իրենց իրավունքները: Արցախը մեր զավակների, եղբայրների ու հայրերի արյամբ է ներծծված: Արցախը Հայաստանի ժողովրդի քրտինքով ու տառապանքով է ներծծված: Մենք երեսուն տարի տառապել ենք, չքավորության մեջ ապրել, չենք կերել, չենք խմել, որ Արցախ ունենանք, ու այսօր մի աքլորակատար իրեն իրավունք վերապահի սեպ խրե՞լ Հայաստանի և Արցախի միջև: Փափկասուն տիկին, դու մի կաթիլ արյուն կամ քրտինք թափել ե՞ս Արցախի համար, դու գեթ մեկ անգամ վտանգի ենթարկվել ե՞ս հանուն Արցախի փրկության: Ո՞վ ես դու, որ նման հայտարարություն անես: Աթոռը տակիցդ որ վերցնեն, երբևէ մտածել ե՞ս քեզնից ինչ կմնա և ժողովրդի հիշողության մեջ ինչպիսին կմնաս: Ավելի շուտ, հիշողությունից անմիջապես կջնջվես: Մի քիչ համեստ եղիր, և Արցախի համար ոչինչ չարած և իրավունք չվաստակած անձիդ հայտարարությունները չափավորիր: Դու մեր գլխին ոչ Արփինե ես, ոչ էլ Աշոտյան:
     Հիմա խոսքս ուղղում եմ վարչապետին:
     Նիկո՛լ, չես տեսնո՞ւմ, որ Լիլիթ Մակունցն ու Վիտալի Բալասանյանը նույն բանն են ասում։ Որ Արցախն առանձին պետություն է և Հայաստանը պետք է չխառնվի նրա ներքին գործերին։
     Հիմա ի՞նչ հասկանանք. դա նաև քո՞ իրական դիրքորոշումն է, թե աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում։

| | |
8380 | 0
Facebook