Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Հուսով եմ՝ կզգաք այն նոր մթնոլորտը, որ մեր երկրին համակել է թավշյա հեղափոխությունից հետո». Ն. Փաշինյանի ելույթը՝ #WCIT2019 համաժողովին

10:15, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Հուսով եմ՝ կզգաք այն նոր մթնոլորտը, որ մեր երկրին համակել է թավշյա հեղափոխությունից հետո». Ն. Փաշինյանի ելույթը՝ #WCIT2019 համաժողովին

Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը քիչ առաջ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ողջունեց հյուրերին՝ համաշխարհային նշանակության հավաքի բացման առիթով: «Մեզ համար մեծ պատիվ է ու հաճույք՝ այսպիսի համաժողով հյուրընկալելը: Հույս ունեմ՝ այս օրերին կզգաք այն նոր էներգիան ու մթնոլորտը, որ մեր երկրին համակել է ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո: Հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն: Այժմ գնտվում ենք տնտեսական հեղափոխության շրփափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ»,- հայտարարեց Փաշինյանը:

| | |
1279 | 0
Facebook