Խնդրում ենք սպասել...

Համացանց

«15 տարեկան աղջիկներ են բռնաբարվել «Հանրապետական ծննդատան» սրիկա տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից». Հ. Խաչատրյան

23:10, կիրակի, 06 հոկտեմբերի, 2019 թ.
«15 տարեկան աղջիկներ են բռնաբարվել «Հանրապետական ծննդատան» սրիկա տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից». Հ. Խաչատրյան

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա անձնական խնդիր չի։ Սա հանրային խնդիր է, որի մասին չի բարձրաձայնվել։ 15 տարեկան աղջիկներ են բռնաբարվել այդ սրիկա «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից։ Բազմաթիվ մայրերի հետ ահասառսուռ դեպքեր են եղել այդ սրիկայի պատճառով։ Իմ հարցին, թե ինչու՞ էք լռել, պատասխանում են, որ նա գումար ուներ, իսկ մենք ՝ ոչ։
     Իսկ մինչ օրս երեխայի վաճառքի համար պայքարող կինը ասում է, որ ԶԱԳՍ-ը, Մաշտոցի բաժինը, Դատափորձաքննականը և շատ կառույցներ գնված են եղել։
     Առաջնային հարց եմ դնում հզոր կառույցներին հանձնել այս գործը, ովքեր չեն վաճառվում։

Տեսեք, թե մեկի լռելու պատճառով քանիսն են տուժել»:

38638 | 3
Facebook