Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է

21:25, կիրակի, 06 հոկտեմբերի, 2019 թ.
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի 36 NM 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտնի մահը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածի հետ երեխա է եղել, և այդ տեղեկությունը ոստիկաններն ու քննիչները այս պահին պարզում են:

| | |
13290 | 0
Facebook