Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ադրբեջանը զոհի մասին անգամ չի ծանուցել ծնողներին». Կարեն Հովհաննիսյան

20:11, կիրակի, 06 հոկտեմբերի, 2019 թ.
«Ադրբեջանը զոհի մասին անգամ չի ծանուցել ծնողներին». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր առաջ հայտնի է դարձել, որ սեպտեմբրի 29-ին Ադրբեջանի զինված ուժերում զինծառայող է զոհվել, ինչի մասին անգամ պատշաճ չեն ծանուցել զոհվածի հարազատներին: Աղդամի շրջանի Իմամքուլուբեյլի գյուղի բնակիչ 19-ամյա Սարվան Ամիլի օղլի Բախշեյիշովունը, ըստ համագյուղացիների զոհվել է սեպտեմբերի 29-ին, իսկ զոհվելու պատճառները դեռևս պարզ չեն: Պաշտոնական Բաքուն ևս չի հայտնել այս զոհի մասին: Պետք է նշեմ, որ 2019թ.-ին միայն 34 զոհ Ադրբեջանի ԶՈՒ-ում հայտնի դարձել այլ աղբյուրներից, որոնց մասին մինչև վերջ չի բարձրաձայնել Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը»:

| | |
2360 | 0
Facebook