Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ձեր հայելապատում-դատապարտումը շաքարով կտրեմ». Ստյոպա Սաֆարյան

19:15, կիրակի, 06 հոկտեմբերի, 2019 թ.
«Ձեր հայելապատում-դատապարտումը շաքարով կտրեմ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեր հայելապատում-դատապարտումը շաքարով կտրեմ․ հիմա էս հարուցված գործով տուժողը ձվերից տուժած պատն ու փակ դո՞ւռն են։ Ամենազավեշտը նա է, որ գարնանը ոստիկանությունը անտարբերության մատնեց իմ հրապարակային հաղորդագրությունը, որ իմ շքամուտքում նույնպես զրպարտիչ պաստառներ փակցնելու փորձ է կատարվել, մինչդեռ այս դեպքում քրգործ հարուցեց։ Ու մեկ էլ ստացվում է, որ ավելի լավ է հարձակվել-փախչել-թաքնվել, դեռ թանկարժեք հեռախոս էլ հափշտակել, կամ էլ՝ պաստառներ փակցնել ու փախչել և անպատիժ մնալ, այդ դեպքում քեզ չեն բռնում-դատում, քան թե տղաների նման բաց դեմքով բողոքի ակցիա անել, ստանձնել պատասխանատվություն սեփական արարքի համար։ Սա՞ է մեր նոր պետության մեսիջը։ Փաստորեն սելեկտիվ դատապարտմանը օգնության է հասնում սելեկտիվ պատի՞ժ։ Մի քիչ լավ չեմ հասկանում. ծուռ հայելիների թագավորությո՞ւնն է․․․»:

| | |
4536 | 1
Facebook