Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Առողջապահության նախարարը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում». Գևորգ Գրիգորյան

03:05, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Առողջապահության նախարարը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում». Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կարդացի, թե ինչպես է Արարատ Միրզոյանը, փորձելով պահպանել կուսակցական սոլիդարությունը և մնալ էթիկետի նորմերի մեջ, մեղմ ասած, բացատրական աշխատանք է տարել ձեր սրտի նախարարի հետ, սակայն այդ բացատրական աշխատանքի ուղղության հետ համաձայն չեմ...

Փաստացի, այսօր առողջապահության նախարարը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում և նշանակելով հերթական յուրայինին` հսկողություն իրականացնել, որպեսզի հիվանդանոցներում «հանկարծ չթփռտան» և «գլուխները կախ աշխատեն»... Հենց այս թեմայի վերաբերյալ էր պետք բացատրական աշխատանք տանել, որպեսզի բացառել դեսպոտիզմը և տոտալիտարիզմը առողջապահության ոլորտում, քանի որ բոլորն էլ արդեն տեսնում են, որ նախարարի «ղեկավարած» որևէ հիմնարկում աշխատանքները հարթ չեն ընթանում...

Ցավով եմ նշում, որ անպաշտպան բուժաշխատողների մեջ շատ են կոնֆորմիստները և հանուն իրենց մարդասիրական աշխատանքի իրականացման և բուժառուների առողջության պահպանման, կարող են անցնել սեփական սկզբունքների և սեփական «ես»ի վրայով... Սա շատ վտանգավոր պրակտիկա է հենց բուժաշխատողների համար, քանի որ նախարարները գալիս ու գնում են, բայց կոնֆորմիզմը և սեփական «ես»-ի վրայով անցնելու փաստը մնում է...

Հարգելի կոլեգաներ, հուսով եմ հենց սա էիք ուզում, լավ եղեք...»:

| | |
2019 | 0
Facebook
COMMENT.am