Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Լոռիում հանքարդյունաբերության մեջ ներգրավված գրեթե ամբողջ շարժական տեխնիկան գրանցված է Երևանում». Օլեգ Դուլգարյան

01:10, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Լոռիում հանքարդյունաբերության մեջ ներգրավված գրեթե ամբողջ շարժական տեխնիկան գրանցված է Երևանում». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն մայրաքաղաքի բնակիչների,
     Լոռիում հանքարդյունաբերության մեջ ներգրավված գրեթե ամբողջ շարժական տեխնիկան գրանցված է երևանյան ընկերություններում և ամբողջ գույքահարկը վճարվում է Երևանի քաղաքապետարան, այդ գումարը ծախսվում է մայրաքաղաքի ծառայությունները կազմակերպելու և բարելավվելու ուղղությամբ :
     Փաստացի, բացի արտադրական արտանետումներից, որի հետևանքով տուժում են տեղական բնակչությունը և երեխաները, հսկայածավալ տեխնիկայի արտանետումները ևս շնչում են Լոռու տեղական համայնքների բնակիչները, իսկ համայնքային բյուջեներ սակավ մուտքեր են լինում:
     Սոցիալական անարդարությունը հատկապես հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում սահմաններ չի ճանաչում, անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ նման բացերը շտկելու և տեղական համայնքները հարստացնելու, ստացված վնասները չնչին առումով կոմպենսացնելու համար:
     Համայնքների համաչափ զարգացումը այս տրամաբանությամբ ապահովելը գրեթե անհնարին է»:

| | |
1539 | 0
Facebook