Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միլիոնատերերը լքում են Հոնկոնգը

17:35, կիրակի, 06 հոկտեմբերի, 2019 թ.
Միլիոնատերերը լքում են Հոնկոնգը

Միանգամից մի քանի միլիոնատեր է որոշել լքել Հոնկոնգը և տեղափոխվել Իռլանդիա, քանի որ քաղաքում այդպես էլ չեն դադարում քաղաքական ու հեղափոխական հուզումները: Այս մասին գրում է Bloomberg-ը: Վերջին 8 շաբաթվա ընթացքում շուրջ 100 մարդ է փորձել ստանալ Իռլանդիայում ապրելու թույլտվություն՝ ասիացի ունևոր գաղթականներին տրվող աջակցության ծրագրով: Նշվում է, որ մինչև բողոքի ցույցերի մեկնարկն այս ծրագրին դիմել է 10-ից քիչ մարդ:

Նշենք, որ ապրելու թույլտվություն ստանալու համար այդ մարդիկ պետք է կատարեն առնվազն 1 միլիոն եվրոյի ներդրում Իռլանդիայում:

10789 | 0
Facebook