Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ինչ ուզում եք` արե՛ք. տեղս ասեմ` եկեք հենց հիմա ինձ կալանավորեք». Սամվել Ֆարմանյան

16:05, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
«Ինչ ուզում եք` արե՛ք. տեղս ասեմ` եկեք հենց հիմա ինձ կալանավորեք». Սամվել Ֆարմանյան

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեռուստատեսության տաղավարից քիչ առաջ դուրս եկա ու մինչ ՀՔԾ հաղորդագրությունը կկարդայի, տեսա, որ բաց թողնված զանգ ունեմ Արթուր Դավթյանից: Զարմացա: Հետ եմ զանգում աշխարհի ամենաչկոռումպացված, ամենաազնիվ, քաղաքական պատվերներ կատարելուց ամենահեռու ու ամենաանդավաճան մեր գլխավոր դատախազին: Հարցնում եմ` ի՞նչ կա, ի՞նչ առիթով է: Երկար-բարակ դատախազա-քննչական ակնարկներ ու սպառնալիքներ` նյութեր ենք նախապատրաստում, գործ կհարուցենք, ֆլան-ֆստան:

Ի պատասխան իրականության զգացումը կորցրածներին` վախկոտներին փնտրեք ձեր իսկ շրջապատում: Ինչ ուզում եք, ինչ գիտեք` արե՛ք. տեղս ասեմ` եկեք հենց հիմա ինձ կալանավորեք: Բայց չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու: Անձամբ»:

| | |
7100 | 1
Facebook
COMMENT.am