Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Միջազգային գիտաժողով և ցուցահանդես` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

23:45, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Միջազգային գիտաժողով և ցուցահանդես` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

2019թ. հոկտեմբերի 11-13-ին Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և ցուցահանդես:

Գիտաժողովը նվիրված է Հովհ. Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

Ինչպես հայտնի է, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։

«Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում:

«Թուղթ ու թիթեղ կամ մանկության պահնորդները» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 18:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում:

| | |
829 | 0
Facebook