Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի

14:05, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Իրաքում ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի

Հոկտեմբերի 1-ից Իրաքում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով զոհերի թիվը հասել է 65-ի։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իրաքյան բժշկական հաստատություններին և անվտանգության ուժերի տվյալներին: Ավելի վաղ՝ Իրաքի մարդու իրավունքների պաշպան Մուստաֆա Սաադունը լրագրողներին հայտնել էր, որ Իրաքում տեղի ունեցած ցույցերի ընթացքում մահացել է 50 մարդ, ևս 1936-ը վիրավորվել են:
     Բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի 1-ին Բաղդադում, հետագայում ներառել երկրին այլ շրջաններ ևս: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կյանքի պայմանների բարելավում, առողջապահության, կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում որոշակի քայլերի նախաձեռնում:

3844 | 0
Facebook