Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին

13:40, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը»:

5542 | 1
Facebook