Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինին հայհոյած վրացի հեռուստահաղորդավարին հրավիրել են հարցաքննության

13:15, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Պուտինին հայհոյած վրացի հեռուստահաղորդավարին հրավիրել են հարցաքննության

Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննության է հրավիրել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյած լրագրող Գեորգի Գաբունիային։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Գեորգի Գաբունիան կանչվել է հարցաքննության Գլխավոր դատախազության կողմից՝ «Ռուսթավի 2»-ի օրինական շահերի դեմ ծառայողական պարտականությունների չարաշահման փաստով, հետաքննության շրջանակներում պետական ընկերության միջոցների խոշոր չափի յուրացման համար: Հարցաքննությունը նշանակված է հոկտեմբերի 7-ին: Վրաստանի դատախազությունը ծրագրում է հարցաքննել նաև «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տեղեկատվական բաժնի նախկին ղեկավար Նոդար Մելաձեին:

5356 | 0
Facebook