Խնդրում ենք սպասել...

Միջազգային

PayPal-ը լքում է Facebook-ի կրիպտոարժույթի նախագիծը

21:45, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
PayPal-ը լքում է Facebook-ի կրիպտոարժույթի նախագիծը

PayPal Holdings-ի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որ լքում է Libra Associations-ի հետ նախագիծը, որի նպատակն էր ստեղծել նոր կրիպտոարժույթ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, իսկ նախագիծը լքելու որոշումը PayPal-ը մեկնաբանում է այն ցանկությամբ, որ մտադիր է կենտրոնանալ սեփական նախագծերի վրա:

Ըստ Bloomberg-ի, PayPal-ի Libra Associations-ի հետ կապերի խզման հիմքում ընկած է այն փաստը, որ Libra Associations-ը ամերիկյան կարգավորող ընկերությունների հետ որոշակի հարցեր ունի, սակայն դեռ լավ հարաբերություններ ունի ամերիկյան կարգավորող ընկերությունների հետ: PayPal-ի որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ կրիպտոարժույթի ծրագրի հետագա զարգացման վրա, քանի որ ծրագրում ներգրավված էին մի խումբ աշխատակիցներ:

6775 | 0
Facebook