Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ ձախողվեցին «Սանիթեքի» հետ բանակցությունները, կամ՝ արբիտրաժի տխուր հեռանկարը. «168 ժամ»

10:35, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Ինչո՞ւ ձախողվեցին «Սանիթեքի» հետ բանակցությունները, կամ՝ արբիտրաժի տխուր հեռանկարը. «168 ժամ»

««Սանիթեք»-քաղաքապետարան էպոպեան ըստ երևույթին նոր փուլ կթևակոխի: Համենայն դեպս, «168 ժամ» -ի հետ զրույցում ընկերության մամլո խոսնակ Քնարիկ Առաքելյանը տեղեկացրել էր, որ ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:

Խնդիրը, ըստ ամենայնի, կապված է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարության հետ, որ ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: Ըստ նրա՝ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում, և թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում, շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը:

Նա մասնավորապես նշել է. «Ելնելով վերը նշվածից, հաշվի առնելով աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անբավարար են դարձնում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը սահմանված ժամկետներով, 2019թ. օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, գնումների մասին օրենքով մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցների որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ, հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը»:

Ի դեպ, օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ «Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիթեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ՝ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր»-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
2419 | 0
Facebook
COMMENT.am