Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

«Իմ քայլում» չի ողջունվում այլ կարծիք ունենալը. Վարազդատ Կարապետյանը զգուշացվել է. «Ժողովուրդ»

10:30, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
«Իմ քայլում» չի ողջունվում այլ կարծիք ունենալը. Վարազդատ Կարապետյանը զգուշացվել է. «Ժողովուրդ»

«Ինչպե՞ս սաստել այլ կարծիք ունեցող, հանդուգն պատգամավորներին, որ «անհնազանդ» չդառնան: «Իմ քայլը» խմբակցությունը այս հարցով պարբերաբար հավաքվում ու քննարկում է խմբակցության մեծամասնությունից տարբերվող կարծիք հայտնողների հարցը:

Հայտնի «անհնազանդներից» է նաև Վարազդատ Կարապետյանը, որի կարծիքը իշխող ուԺի տեսակետից տարբերվում է հատկապես Ամուլսարի շահագործման վերաբերյալ: Այլակարծության հետ կապված` պատգամավորին, մեր տեղեկություններով, նույնիսկ զգուշացում է եղել: Կարապետյանը, սակայն, այլ առաջարկ ունի` տարբերակներ մտածել նաև փոքրամասնության կարծիքը պաշտպանելու, որ նրանք էլ լսված լինեն: Նրա այս նախաձեռնությունը, սակայն, թիմում, մեղմ ասած, չեն ողջունում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Կարապետյանը հայտարարեց, թե երբեք կաշկանդված չի եղել կարծիք արտահայտել: Տարբերվող կարծիքներն, ըստ նրա, կնպաստեն ավելի լավ որոշումների կայացմանը: «Այսինքն՝ մենք չենք կարծում, որ մարդկանց խոսքը ճնշելը կարող է արդյունավետ հետևանքների հանգեցնել»,-ամփոփեց պատգամավորը»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
2768 | 0
Facebook