Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե մեզ 1 մլն էին առաջարկում, ապա քանի՞ միլիոնով են վաճառել երեխայիս». անհետ կորած նորածնի դին դատաբժշկականում չի հայտնաբերվել

23:05, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
«Եթե մեզ 1 մլն էին առաջարկում, ապա քանի՞ միլիոնով են վաճառել երեխայիս». անհետ կորած նորածնի դին դատաբժշկականում չի հայտնաբերվել

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր, որ գնում են երեխայի մասին լուր իմանալու ու չգիտեն՝ նա ողջ կլինի, թե չէ: «Չնայած լավ լուրի հույս չունեմ, բայց ...

Ընկերնեʹր, ինձ ուժ տվեք, պիտի գնամ երեխայիս մասին լուր իմանալու։ Տեղը հայտնել են։ Իմ ձեռքով կարված իրերը ձեռքիս են։ Չգիտեմ նրան ողջ, թե մահացած կտեսնեմ։
     Տականքնեʹր, դուք հատ-հատ պատասխան էք տալու»:

Քիչ առաջ, սակայն, նրա էջից տեղեկացանք, որ երեխայի մարմինը չի հայտնաբերվել: «Դատաբժշկականում մեր երեխայի մարմինը չի եղել»,- հայտնում է նա:

Երեխայի ծնողերը հիմնավոր կասկածներ ունեն, որ երեխան ծնվել է առողջ՝ 4 կիլոգրամ քաշով և նրան հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ծնունդն ընդունող բժշկի՝ Ռուզաննա Քեհյանի հետ հանցավոր համաձայնության գալով, վաճառել է, գուցե և՝ երկրից են հանել:

Հայկուհի Խաչատրյանը նաև վստահություն է հայտնել, որ Ռուզաննա Քեհյանը մտադիր է փախչել Գերմանիա, իսկ իրավապահները նրա փախուստը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում: Նա ահազանգում է. «Նա ոչ միայն չպետք է գնա կոնֆերանսի, այլ նաև պետք որակազրկվի և տնային կալանքի տակ գտնվի:

Քեհյանը 2 օր է՝ աշխատանքի չի գնում։ Միայն թե չկարողանա Գերմանիա գնալ ու փախչել պատասխանատվությունից։ Ես քննիչին զգուշացրել էի, որ նա Գերմանիա գնալու նպատակ ունի, որովհետև դուրս գրվելուց հետո անփույթը (նկատի ունի Ռուզաննա Քեհյանին-խմբ.) զանգեց ինձ ու ասաց. «Գայուշ ջան, վիզան ու տոմսերն ի՞նչ եղան»: Դա էլ էր Աստծո կամքը, որ նա շփոթվի ու ինձ զանգի։ Քննիչը պատասխանեց՝ դե մարդ ա, ուզում ա գնա, թող գնա, պետք լինի՝ կբռնենք կբերենք: Քննիչը դրա համար ձգձգեց գործը, որ դրան հարմար տեղավորի ...
     Ժողովուրդ ջան կլինի փողոցում, օդանավակայանում, Գերմանիայում, որտեղ տեսնեք՝ 1 ձու կոտրեք գլխին։ Այն ձուն, որով պիտի կերակրեինք ու մեծացնեինք մեր երեխաներին»։

Ավելի վաղ երեխային անհետ կորցրած մայրը դժգոհել էր, որ երկում ոչ մի օղակ իր տեղում չէ. «Ոչ մի օղակ իր տեղում չէ. որոշում տվեցին այն մասին, որ գործը սեպտեմբերի 30-ին է հարուցվել։
     Ինչու՞ 30-ին, եթե նույն օրը մեր հարազատները աղմուկ են բարձրացրել, ոստիկաններ են եկել, բողոք է եղել և նորածնի մահվան դեպք է գրանցվել։ Այսինքն, նրանք սպասում էին, որ ես նույն օրը պետք է արնաթաթախ, ծանր հոգեբանական վիճակում, սիստեման թևիս, ձեռքս վնասված, ճնշումս ամենացածր մակարդակի վրա՝ գնայի ու անձամբ ցուցմունք գրեի՞։ Մինչդեռ մեզ հիվանդանոցի տնօրինությունից տեղեկացրեցին, որ ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը, բոլորը տեղյակ են և տնօրենը ասաց, որ իմ ձեռքով եմ պատժելու մեղավորներին։ Ասացին, որ դին ուղարկվել է Իսակովի դատափորձաքննական լաբորատորիա և պատասխանը կգա հոկտեմբերի 10-ին։
     Ինչևէ ... Այն հարցին, թե ի՞նչ լուր կա մեր երեխայից, պատասխանում են, որ 30-ին ուղարկվել է դատափորձաքննական լաբորատորիա։ Ինչու՞ մինչև հիմա չի հայտնաբերվել և ուղարկվել, պատասխանում են՝ քանի որ գործը այդ օրն է հարուցվել։
     Այն հարցին, որքանո՞ վ վստահ լինենք, որ մեր երեխան է, ԴՆԹ հետազոտություն եմ պահանջում, ինչպես նաև՝ արյան ամբողջական և գինեկոլոգիական միջամտության։ Պատասխանում են՝ դե որ արդյունքը չգոհացնի, կիրականացնեք։ Անհասկանալի է՝ ինչո՞վ են մտածում կամ ինչպե՞ս են մտածում։ Ժամանակ են շահում։
     Իրենք են մեզ հարցնում՝ ինչո՞ւ էք կարծում, որ Ձեր երեխան ողջ է, պատասխանեցինք՝ քանի որ չենք տեսել երեխային այս օրերի ընթացքում, ոչ մի դատափորձաքննական լաբորատորիայում չի եղել ինֆորմացիա և եթե մեզ 1 մլն դրամ էին առաջարկում, ապա քանի՞ միլիոնով են վաճառել։
     Սա է իրենց աշխատելաոճը՝ ժամանակ շահել և մարդկանց հասցնել խելագարության աստիճան»։

Հավելենք, որ Հայկուհի Խաչատրյանը դիմել էր նաև Աննա Հակոբյանին. «Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր առաջին տիկին Աննա Հակոբյանից, որ արձագանքեց իմ նամակին և հեռախոսազրույց ունեցանք։
     Նա էլ իր հերթին հետևողական կլինի բացահայտմանը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խնդրին անդրադարձել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

46496 | 2
Facebook