Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ամենահայկական» նահանգը կարգելի Թուրքիայում ներդրումներ անել 

20:45, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
«Ամենահայկական» նահանգը կարգելի Թուրքիայում ներդրումներ անել 

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի ղեկավար Գեյվին Նյուսոմը հոկտեմբերի 3-ին օրենք է ստորագրել AB 1320 նախագծի ընդունման մասին, որով Քալիֆորնիայի հանրային կենսաթոշակային հիմնադրամին չի թույլատրվում Թուրքիայում ներդրումներ անել: Նյուսոմի խոսքով՝ Քալիֆորնիան հանդես է գալիս արդարության օգտին ու հիշում է 1.5 մլն հայերի մասին, ովքեր սպանվեցին 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ: Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ Քալիֆորնիան, լինելով հինգերորդ ամենամեծ տնտեսական կենտրոնը, այս օրինագծով հայտարարում է Թուրքիային ուղղակիորեն դադարեցնել «Հայոց ցեղասպանության ժխտման իր կեղծ քարոզարշավը»:

8717 | 0
Facebook