Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ երբվանից Լեհաստանը կհրաժարվի ռուսական գազից

00:00, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Հայտնի է՝ երբվանից Լեհաստանը կհրաժարվի ռուսական գազից

Լեհաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ 2022 թվականից հետո երկիրը կկարողանա լիովին հրաժարվել ռուսական գազից: Այս մասին Polskie Radio-ին հայտնել է Լեհաստանի ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին:

«Մենք տարեկան ստանում ենք մոտ երեք միլիարդ խորանարդ մետր գազ: Սա Քաթարի հետ երկարաժամկետ պայմանագիր է, սակայն ԱՄՆ-ից արդեն սպասում ենք մուտքերի»,- հավելել է Նաիմսկին՝ հիշեցնելով նաև Baltic Pipe գազատարի կառուցման մասին:
     Լեհաստանը տարեկան սպառում է ավելի քան 15 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս ծավալի մեկ երրորդն ապահովում է հենց Լեհաստանը, իսկ մնացած մասը ներմուծվում է: Լեհաստան գազի հիմնական մատակարարը «Գազպրոմն» է, որի հետ պայմանագիրը ավարտվում է 2022 թվականից:

5323 | 0
Facebook